Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար. «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Մանրամասներ
գազ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․

«Վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 9-ին ժամը 22:05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամասի Երզնկայի և Տերյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»։