Լարսի անցակետում որևէ պահի խնդիր առաջանալու դեպքում մեզ մոտ հեղուկ գազի դեֆեցիտ է առաջանալու

Սա լուրջ խնդիր է, իսկ լուրջ խնդիրների լուծմանը լուրջ մոտեցում է անհրաժեշտ

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանում հեղուկ գազ չկա: Համենայնդեպս ասյօր չկարողացա ավտոմեքենաս լիցքավորել, քանի որ հեղուկ գազի լիցքավորման մի քանի կետեր փակ էին, իսկ աշխատակիցները պատճառաբանում էին, որ հեղուկ գազ չլինելու հիմնական պատճառը Լարսի անցակետի փակ լինելն է:

Սա լուրջ խնդիր է, իսկ լուրջ խնդիրների լուծմանը լուրջ մոտեցում է անհրաժեշտ:

Չեմ կարող ասել, թե արդյո՞ք հնարավոր է այս ամիսների ընթացքում հեղուկ գազի պահեստավորման խնդիր լուծել, թե՞ ոչ, եթե այո, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի իրականացվում, ովքե՞ր են այս հարցի պատասխանատուները:

Ստացվում է, որ անգամ եկ օրվա պաշար մենք չունենք, և Լարսի անցակետում որևէ պահի խնդիր առաջանալու դեպքում մեզ մոտ հեղուկ գազի դեֆեցիտ է առաջանալու:

Գուցե դաշտը կանոնակարգելու՞ խնդիր կա:

Լավ կլիներ, որ քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից պատշաճ բացատրություն տրվեր…»: