ԵՄ-ն ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը. բայց պարզ չէ՝ կշարունակվի՞ արդյոք այդ օգնությունը. Բորել

Մանրամասներ
բորել

ԵՄ-ն ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը, սակայն այժմ հարց է առաջանում՝ արդյոք նման օգնությունը կարող է շարունակվել ապագայում, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները երկկողմ պայմանավորվածությունների և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային գրեթե 30 մլրդ եվրոյի ռազմական օգնություն են ուղարկել:

«Այս օգնության շնորհիվ Ուկրաինան կարողացավ դիմակայել: ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ավելի զգալի էր, քան մերը, սակայն, եթե գումարենք ռազմական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար օգնությունը, ապա Եվրոպան շատ ավելի մեծ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, քան ԱՄՆ-ը», - ասել է Բորելը, ելույթ ունենալով Sommet Grand Continent ֆորումում:

Միաժամանակ նա հարց ուղղեց՝ այս օգնությունը կշարունակվի՞։

«Կշարունակվի՞ արդյոք ԵՄ-ի միասնությունն այս հարցում, կշարունակվի՞ արդյոք ԱՄՆ-ի օգնությունը նոր նախագահի օրոք և նույնիսկ մինչև նրա ընտրությունները... այս հարցերին պետք է պատասխանել․.. Մենք Եվրոպայում պետք է պատասխանենք, և, իմ կարծիքով, պետք է կանգնենք Ուկրաինայի կողքին, պետք է ավելին և արագ անել, քանի որ Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական սպառնալիք է ներկայացնում», - վստահ է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։