ԵՄ-ում գազապահաստարանների կարողությունը ծածկում է տարեկան սպառման միայն 20 տոկոսը

Մանրամասներ

ա

ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազապահաստարանների կարողությունը թույլ Է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին, հոկտեմբերի 13-ին հայտնել Է Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Քադրի Սիմսոնը:

«Եվրոպական գազապահաստարանների կարողությունը ծածկում Է մեր տարեկան սպառման միայն 20 տոկոսը»,-ասել Է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Եվրամիությունում բոլորը չԷ, որ ունեն այդ գազապահաստարաններից օգտվելու հնարավորություն: Եվրակոմիսարը հավելել Է, որ 2021 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պլանավորում Է նոր կանոններ սահմանել, որոնք կդյուրացնեն երկրների՝ ԵՄ-ի գազապահաստարանների կարողությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: