Նեթանյահուն հանդիպել է Բլինքենին

Մանրամասներ
բլինկեն նեթանյահու

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով գիշերը ժամանել է Իսրայել, այս պահին վարչապետի՝ Երուսաղեմի գրասենյակում հանդիպում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Նա նաև պատրաստվում է մասնակցել Իսրայելի պատերազմի կաբինետի նիստին:

Ավելի վաղ պետքարտուղարը, Երուսաղեմում այսօր տեղի ունեցած փողոցային ահաբեկչությունից անմիջապես հետո, Թել Ավիվում հանդիպել էր նախագահ Իսհակ Հերցոգի հետ։

«Առաջին օրվանից կենտրոնացած ենք եղել Գազայից ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակման վրա»,- ասել է Բլինկենը․ «Մենք վերջին շաբաթվա ընթացքում տեսանք, որ պատանդները տուն են գալիս և վերամիավորվում իրենց ընտանիքների հետ, և դա պետք է շարունակվի:

Դա նաև հնարավորություն է տվել մարդասիրական օգնության ավելացմանը Գազայի անմեղ քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն: Այսպիսով, այս գործընթացը արդյունք է տալիս: Դա կարևոր է, և մենք հույս ունենք, որ այն կարող է շարունակվել», – հավելել է նա։