Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն Իրանի դեմ հարվածից հետո սահմանափակում է անձնակազմի տեղաշարժը

Մանրամասներ
իրան իսրայել ամն

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է անձնակազմի տեղաշարժն՝ Իրանի տարածքին Իսրայելի պատասխան հարվածի մասին հաղորդումներից հետո։ Այս մասին գրում է Times of Israel թերթը։

Ինչպես նշում է թերթը, դիվանագիտական ​​առաքելությունը նախազգուշացում է արել անձնակազմին և նրանց ընտանիքներին՝ կոչ անելով սահմանափակել Թել Ավիվի, Բերշեբաի և Երուսաղեմի տարածքներ այցելությունները՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ զգուշություն ցուցաբերել այն հաղորդումներից հետո, որ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքին։