Ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները  Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն. Փաշինյան

Մանրամասներ

Այն բանից հետո, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերը  անընդունելի են և անհասկանալի։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը ու ձեռնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ Փաշինյանն ընդգծեց․

«Ինչ վերաբերվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։

Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ-ի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները  Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։