Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյան. Տեսանյութ

Մանրամասներ
կառավարություն

Պետրոս Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Եկեղեցին ուղղակի տեքստով ասում է, որ պետք է իշխանությանը հեռացնել» և սրա հետ կապված մեկնաբանություն է խնդրել վարչապետից: 

«Ի՞նչ մեկնաբանեմ: Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»»,– ի պատասխան՝ ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այդտեղ ոչ մի խնդիր չի տեսնում:

«Օրինակ, ինչ խնդիր պետք է տեսնեմ»,– հավելել է նա, ինչին Ղազարյանն արձագանքել է․ «Դե, օրինակ, որ հոգևոր կառույցը քաղաքականությամբ է զբաղվում»:

«Գիտեք, այս ընթացքում ես այնքան բան եմ տեսել, իմ աշխատասենյակի տակ նստացույց էլ են արել, հացադուլ էլ են արել, կարծեմ, հոգևորականները: Բայց եթե այդ հարցը մեկնաբանեի զուտ որպես հավատացյալ, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ՝ կարող էի շատ բաներ մեկնաբանել, բայց ես այս պահին չեմ եկել հարցազրույց տալու որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և Աստծո հետ իմ խոսակցությունն իմ խոսակցությունն է Աստծո հետ, չնայած ժամանակ առ ժամանակ ես դա նաև հրապարակայնացնում եմ»,– ասել է Փաշինյանը: