ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պարբերաբար բուժզննում է անցնում, նույնը խորհուրդ է տվել բոլորին, ինչպես նաեւ կատակել է, որ կազատվի անպետք բջիջներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի օրը պետության ղեկավարը Կրեմլում պետական մրցանակներ է հանձնել, որից հետո շամպայնի շուրջ զրուցել է դափնեկիրների հետ։ Նրանց թվում են ակադեմիկոս Վ.Ի.Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ պերինատոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցներ Գենադի Սուխիխը, Լեւոն Աշրաֆյանը եւ Դմիտրի Տրոֆիմովը։ Դափնեկիրները պետության ղեկավարին մաղթել են առողջություն եւ ուժ, «եւ, որ երբեք չդիմի բժիշկներին»։
«Իսկ միգուցե, որպեսզի չբուժվես, պետք է անընդհատ նրանց դիմես։ Պարբերաբար բուժզննում եմ անցնում։ Եվ, հավանաբար, բոլորը պետք է այդպես անեն», - ասել է Պուտինը։
«Բայց ամենակարեւորը, Վլադիմիր Վլադիմիրովիչ, շարունակեք ձեր ոճը։ Մենք գիտենք, որ դուք մեկ ժամից մինչեւ մեկուկես ժամ անում եք այն, ինչ պետք է անեք: Ես հիմա չեմ խոսի մոլեկուլային կենսաբանության մասին, բայց այն ներսում այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որի ժամանակ օրգանիզմը մաքրվում է ավելորդ բջիջներից»,- ասել է Սուխիխը։
«Շատ շնորհակալություն։ Կմաքրվենք ավելորդ բջիջներից այդ բառի ամենալայն իմաստով»,- ժպտալով ասել է Պուտինը։
0Comments