Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով ՀՀ-ում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին

Մանրամասներ

Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին: Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս: 

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: