Մակրոնը մասնավոր զրույցներում Ջոնսոնին անվանել է «ծաղրածու». Le Canard Enchaîné

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է
ա

Ըստ ֆրանսիական մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդականների հետ մասնավոր զրույցներում Բորիս Ջոնսոնին անվանել է «ծաղրածու», հայտնում է The Independent-ը՝ հղում անելով Le Canard Enchaîné ամսագրին։

Աղբյուրը նկատում է, որ Մակրոնը Ջոնսոնին «ծաղրածու»  է անվանել Մեծ Բրիտանիայի հետ Լա Մանշի շուրջ լարված հարաբերությունների ֆոնին։

Հաղորդվում է, որ Մակրոնն ասել է. «Ցավալի է տեսնել, որ մեծ երկիրը, որի հետ մենք կարող էինք հսկայական քանակությամբ բաներ անել, ղեկավարում է ծաղրածուն»: