Ուկրաինան Եվրոպայից պատժամիջոցների նոր փաթեթ է ակնկալում՝ Ռուսաստանի դեմ․ Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինան Եվրոպայից պատժամիջոցների նոր փաթեթ է ակնկալում՝ Ռուսաստանի դեմ։

Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 17-րդ օրը։

«Մենք շարունակում ենք աշխատել եվրոպացիների հետ` երկու ոլորտներում: Առաջինը Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը: Մենք աշխատում ենք Եվրահանձնաժողովի հետ՝ հնարավորինս արագ համակարգելու բոլոր ընթացակարգերը՝ ԵՄ մեր մուքտի համար: Երկրորդը կարևոր է՝ առաջնահերթությունը պատժամիջոցներն են: Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրոպայի կողմից պատժամիջոցների նոր փաթեթին, որպեսզի նրան տանենք դեպի խաղաղություն, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց տնտեսությունը պարզապես չի դիմանա այս պատերազմին», – ասել է Զելենսկին։