Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հիբրիդային առճակատմանն ուղղված քայլերը հղի են միջուկային տերությունների ռազմական բախման ռիսկով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները շարունակում է գործել՝ հաշվի չառնելով այլ պետությունների անվտանգությունն ու շահերը, ինչը հանգեցնում է միջուկային ռիսկերի մեծացման։ Այս մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում, որը հրապարակվել է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում։

«Այսօր Միացյալ Նահանգները շարունակում է գործել՝ հաշվի չառնելով այլ երկրների անվտանգությունն ու շահերը, ինչը նպաստում է միջուկային ռիսկերի ավելացմանը։ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանի հետ հիբրիդային առճակատմանն ուղղված ամերիկյան կողմի քայլերը հղի են անկանխատեսելի էսկալացիայով և միջուկային տերությունների ուղղակի ռազմական բախումով»,- զգուշացրել են ռուս դիվանագետները։

«Սա տեղի է ունենում Վաշինգտոնի կողմից սպառազինությունների վերահսկման և չտարածման տասնամյակների վաղեմության համակարգի կանխամտածված փլուզման համատեքստում:Միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը և Բաց երկնքի պայմանագրին մասնակցության չեղարկումը զգալի հարված են հասցրել թափանցիկության և միջուկային սպառազինությունների վերահսկման ռեժիմներին»,- հավելել են ռուս դիվանագետները։

Դեսպանատունը նշել է, որ ուշադրություն են դարձրել «ԱՄՆ վարչակազմի հռետորաբանությունն այն մասին, որ Ռուսաստանի գործողությունները, իբր, չեն համապատասխանում պատասխանատու միջուկային տերության կարգավիճակին»։

«Մեր երկիրը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները՝ որպես միջուկային պետություն և գործադրում է բոլոր ջանքերը միջուկային ռիսկերը նվազեցնելու համար։ Ռուսական նախաձեռնությամբ երկկողմ մակարդակով և «հնգյակի» ձևաչափով վերահաստատվեց միջուկային պատերազմի անթույլատրելիության սկզբունքը։Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը երկարաձգվել է առավելագույնը հինգ տարով։ Ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսվեց, որը հաջողությամբ զարգանում էր մինչև Վաշինգտոնի «սառեցումը»՝ այս տարվա փետրվարին»,- ընդգծել են դիվանագետները՝ նշելով, որ այս ֆոնին տարօրինակ է անպատասխանատվության նման մեղադրանքներ լսելը, «հատկապես մի երկրից, որը 1945թ. Հիրոսիմայի և Նագասակիի խաղաղ բնակչությանը ատոմային ռմբակոծությանէ ենթարկել:

«Մենք առաջարկում ենք Վաշինգտոնին ավելի ուշադիր դիտարկել սեփական միջուկային քաղաքականությունը՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու այն երկրներին, որոնց աշխարհակարգի վերաբերյալ տեսակետները չեն համընկնում ԱՄՆ-ի տեսակետների հետ», - ավելացրել են ՌԴ դեսպանատանը։