Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9․6 տոկոսով

Մանրամասներ
ա

Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9․6 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակելով շտապ հավաքագրված տվյալները։ Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 6.7 տոկոս։

Հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3․1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 6․2 տոկոսով, առևտրի շրջանառությունը 7․6 տոկոսով, ծառայությունների ծավալը 22․2 տոկոսով։ Սպառողական գնաճը կազմել է 7․8 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5․4 տոկոս անկում։

Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 38․5 տոկոսով, այդ թվում՝ արտահանումը 26․9, իսկ ներմուծումը՝ 45․6 տոկոսով։