Բանկի կառավարիչը, ՊԵԿ-ի ծառայողը և ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը քաշքշել են պարեկներին

Մանրամասներ

1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա:

Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:

Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ: