Անգին օրհնություն. Օրվա խորհուրդը

Սիրեք Իմ Խոսքը և կարողացեք օգտագործել տեղին ու անսխալ, երբ անեք այս, կտեսնեք, որ տիրապետում եք հրաշագործ զորության

ա

Ապրիլի 2

Ես այստեղ եմ, ինչպես երբեմն Իմ աշակերտների հետ էի՝ օգնելու և օրհնելու համար: Այստեղ եմ, որպեսզի ընկերանամ ձեզ: Կարո՞ղ եք պատկերացնել, որ հենց այս է ձեր կյանքի օրհնությունը: Ես ներում եմ ձեզ, ինչպես դուք աղոթքով խնդրեցիք, որ ներեմ բոլոր սխալներն ու թերությունները, որ թույլ տվեցիք Իմ Պատվիրանները կատարելիս, սակայն դուք այսօրվանից սկսած ամեն ինչ նորից պիտի սկսեք:

Սիրեք Իմ Խոսքը և կարողացեք օգտագործել տեղին ու անսխալ, երբ անեք այս, կտեսնեք, որ տիրապետում եք հրաշագործ զորության: Այդժամ, իրոք, Իմ գործակիցները կդառնաք՝ Իմ Գործը կատարելու համար: Հիշեք այս՝ ոչ թե ձեր արածը, այլ ձեր Լինելն է բուն հրաշագործ զորությունը:

Երբ վերափոխվեք Իմ Հոգու միջոցով, այդժամ կփոխվի ձեր հոգու զգեստը՝ մի ավելի լավ զգեստով: Այդպես մի վիճակին հաջորդում է մի այլ վիճակ, մի նկարագրից անցնում եք մի այլ նկարագրի՝ հետզհետե մոտենալով ու նմանվելով Իմ Նկարագրին: