Առողջություն և հարստություն

Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ

Դեկտեմբերի  27

 

Մի վհատվեք. հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով: Իմ հարստությունը՝ ձեր կարիքները բավարարելու և Իմ Գործերը կատարելու համար: Դրամը, որ շատերը հարստություն են համարում, Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար:

Ճամփորդեք այս աշխարհում՝ պարզապես փնտրելով Իմ Կամքը և Իմ Գործը կատարելու միջոցները: Երբեք, մի պահեք որևէ մի բան, որ դուք չեք գործածում: Ի միտ առեք՝ այն ամենը, որ տալիս եմ ձեզ, Իմը պետք է լինի, որովհետև դրանք տրված են ձեզ՝ ըստ անհրաժեշտության գործածելու համար: Մի՞թե կմտածեք, որ Ես գաղտնաբար գանձեր եմ դիզում՝ Իմ Գանձերը: Դուք էլ այդպես մի վարվեք բնավ: Վստահեք Ինձ:

Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ: Իմ մասին ունեցած ամեն մի կասկած անմիջապես հետ վանեք ձեր մտքից: Ապրեք Ուրախության մեջ՝ Իմ մշտական ներկայության: Ձեր ամեն մի վայրկյանը դրեք Իմ տրամադրության տակ: Որքան էլ փոքր ու աննշան լինի գործը, կատարեք այնպես, ասես Ինձնից հրաման ստանալով՝ անում եք Ինձ համար ու ի սեր Ինձ: Ապրեք այսպես, սիրեք այսպես, գործեք այսպես:

Դուք փոքրիկ ծառայությունների առաքյալներ եք: