Դավիթ Սանասարյանը դադարեցրել է մսի և հացամթերքի օգտագործումը

Այսօրվանից առողջ ապրելակերպը դառնում է առօրյայի մասնիկ

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վե՛րջ մսակերությանը, վե՛րջ հացակերությանը…

Կրտրականապես դադարեցրել եմ միս ու հացամթերք ուտելը, այսօրվանից առողջ ապրելակերպը դառնում է առօրյայի մասնիկ, ինչը ենթադրում է, որ ֆիզիկական պարապմունքները նույնպես ուրույն տեղ են զբաղեցնելու(սուտ է, որ ժամանակ չի լինում ֆիզիկական վարժությունների, դա միայն ալարկոտության արդարացումն է, որից հաճախակի օգտվում եմ ես)։

Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորիդ, մի քանի օր ճիշտ սննդակարգ, ակտիվ կյանք ու կհամոզվեք, որ կյանքն առանց մսակերության ավելի թեթև ու հաճելի է։

Գիտեմ, որ չալաղաջասերները մտածելու են, որ ցնորվել եմ, բայց ինձ դա քիչ է հուզում:

Երբեք չեմ հրաժարվել ու էլի չեմ հրաժարվում ձկնեղենից, ծովամթերքից, էդ ուրիշ պատմություն է:

Սիրում եմ բոլորիդ»: