Ես պիտի փրկեմ քեզ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այս խոստումը իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ

Հիսուս

Հունիսի 9

Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր ԻնՁ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ:

Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տվածդ խոստումներն ու ուխտերը՝ նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին:

Երբեմն աշխարհը զարմանում է՝ տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ՝ ու մեծ գումարների տեր է դարձել՝ բավարարելով և իր, և իր բարեկամների կարիքները, և դեռ միջոցներ էլ հատկացնելով՝ բարեգործական նպատակների համար: Սակայն աշխարհը չէր տեսել՝ ինչպես է այդ մարդը՝ արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ:

Այդպես է նաև Իմ Արքայության մեջ: Աշխարհը տեսնում է, որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ Ունեցվածքից: Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի: Իրականում բնավ էլ այդպես չէ: Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը գոհության ու փառաբանության ձևի տակ, հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ  և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը:

Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ: «Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը, և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»:

Այս խոստումը իրապես վերաբերում է  ծանր ու գորշ օրերին, երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ: Երբ տեսնում ես՝ մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերը ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան՝ քո մեծ պահանջների օրվա համար:

LIVE24.AM