Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա: Այս մասին հայտնում է shamshyan-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Դեպի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի «Կենտրոն» կանաչապատման ՓԲԸ-ի ծառայողները՝ փոխտնօրեն Կարեն Պողոսյանի գլխավորությամբ: Կանաչապատման աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով («Դրուժբա» սղոց) մասնատեցին ծառը և ճանապարհը դարձավ անցանելի, քանի որ տապալված ծառի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» եղանակով և ապահովագրական ընկերությունը պարտավոր է առանց՝ ինչպես ժողովուրդն է ասում. «էսօր, էգուց գցելու», կամ «խաղեր տալու», կատարել փոխհատուցումը:
Մանրամասն՝ shamshyan.com
0Comments