Մարկ եւ Պաու Գազոլները՝ NBA-ի պատմության մեջ առաջին չեմպիոն եղբայրներ

Պաու Գազոլը երկու անգամ NBA-ի չեմպիոն է դարձել «Լոս Անջելես Լեյքերսի» հետ 2009-ին եւ 2010-ին

Մարկ եւ Պաու Գազոլները դարձան առաջին եղբայրները, որոնք նվաճել են Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոնական տիտղոսները։

Պաու Գազոլը երկու անգամ NBA-ի չեմպիոն է դարձել «Լոս Անջելես Լեյքերսի» հետ 2009-ին եւ 2010-ին։

Մարկ Գազոլը «Տորոնտո Ռեփթորսի» հետ նվաճեց տիտղոսը։

Գազոլները ծնվել են Բարսելոնայում, հանդես են գալիս Իսպանիայի հավաքականում, գրում է  NEWS.am SPORT: