Արսեն Ջուլֆալակյանը և Սլավիկ Գալստյանն այսօր կպայքարեն բրոնզի համար

Երեկ կայացած մարտերում նրանք պարտություններ կրեցին

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր բրոնզե մեդալների համար կպայքարեն 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած մարտերում նրանք պարտություններ կրեցին, սակայն իրենց հաղթող ըմբիշների եզրափակիչ դուրս գալը հնարավորություն ընձեռնեց ըմբիշներին մասնակցել սփոփիչ գոտեմարտերին:

Սլավիկ Գալստյանը, սփոփիչ մարտում հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Նեհոդային, հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի գոտեմարտի, ուր նրա մրցակիցն է լինելու ադրբեջանցի Թալեհ Մամադովը:

Իսկ Արսեն Ջուլֆալակյանը, անցկացնելով երկու սփոփիչ մարտ, հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալկիևին և մոլդովացի Դանիել Կատարագային, իսկ բրոնզե մեդալի համար նրա մրցակիցը կլինի Բուլղարիան ներկայացնող Դանիել Տիխոմիրով Ալեքսանսդրովը: