Նոր Maybach՝ նախագահ Արմեն Սարգսյանի համար. տեսաշար

Mercedes S560 Maybach-ը ձեռք է բերվել կառավարության որոշմամբ, պետբյուջեի միջոցներով

է

Հրապարակը գրում է.Նախագահ Արմեն Սարգսյանի համար նոր ավտոմեքենա են գնել։ Այն վերջին սերնդի Mercedes-Benz S 560 Maybach է՝ Mercedes S-Class-ի ամենաշքեղ ու թանկարժեք մոդիֆիկացիան։ Մենք այն նկատեցինք այսօր Աբովյան պուրակով անցնելիս։ Պարզվեց՝ նախագահը մեկնում է Արցախ։ Նախագահի Maybach-ին ուղեկցում էին նաև ՊՊԾ-ի երկու Nissan X-Trail-ները:Ուշագրավ է, որ ավտոշարասյան կազմում էր նաև Արմեն Սարգսյանի անձնական օգտագործման Cadillac Escalade ամենագնացը։ Մինչև Maybach-ի ձեռքբերումը Սարգսյանն օգտագործում էր այս Cadillac-ը, որը երբեմն փոխարինում է Maybach-ին մարզային ուղևորությունների ժամանակ, որ եթե հարկ լինի, Maybach-ը կանգնեցնեն, Cadillac-ով շարունակեն ճանապարհը, որպեսզի նոր գնած նրբագեղ եդանը Հայաստանի վատ ճանապարհներին շարքից դուրս չգա։ Նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը Hraparak․am-ի հետ զրույցում հաստատեց, որ Արմեն Սարգսյանի համար նոր մեքենա է ձեռք բերվել՝ վերոնշյալ Mercedes S560 Maybach-ը, և նշեց, որ այն ձեռք է բերվել կառավարության որոշմամբ, պետբյուջեի միջոցներով։ 

Թե որքան գումար է ծախսվել բյուջեից այս մեքենայի ձեռքբերման համար, Հասմիկ Պետրոսյանը դժվարացավ ասել։ Այդուհանդերձ, մենք պարզեցինք, որ եթե Հայաստանում Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցչությունից որոշենք պատվիրել այսպիսի Mercedes S560 Maybach, ապա այն կարժենա մոտ 225 հազար եվրո։ Մեզ ասացին, որ այդպիսի մի Maybach արդեն ճանապարհին է և մոտ օրերս կլինի Հայաստանում, թեպետ դեռ որևէ մեկի կողմից գնված չէ։

էէ