Կառավարությունը շրջանառության մեջ է դրել թմրամիջոցների օգտագործման օրինականացման նախագիծ

Ուսումնական և փորձագիտական նպատակներով

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am կայքում քննարկման է դրվել  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է  օրինականացնել թմրամիջոցների և արգելված նյութերի օգտագործման օրինականացում գիտական, ուսումնական և փորձագիտական նպատակներով։

Առաջարկվող փոփոխությունում մասնավորապես ասվում է․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

« ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7) Արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեության մեջ թույլատրվում է իրականացնել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերի  կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանաված կարգով»:

Նախագծի բնութագիր բաժնում ասվում է․«Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով, որը հնարավորություն կտա ՀՀ-ում արգելված նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական, փորձագիտական նպատակներով»։

Իհարեկ այս նախագծում որոշակի սահմանափակումներով են առաջարկում օրինականացնել, սակայն պետք է նկատել, որ բոլոր այն երկրներում, որտեղ ամբողջապես օրինական է թմրամիջոցների օգտագործումը առաջին փուլում հենց նման սահմանափակումներով է օրինականացվել այն։ Նպատակը հասարակության մեջ տաբուն կոտրելն է, որից հետո առանց դիմադրության կարելի է օրենքը ընդունել և ամբողջապես օրինականացնել թմրամիջոցների օգտագործումը։

Նախագծին կարող եք ծանոթանալ՝  այստեղ