Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Մելիք-Շահնազարյան

Մանրամասներ
նիկոլ բագրատ սրբազան գառնիկ դանիելյան պուտին բայդեն մակրոն

Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Մոսկվան ու Արևմուտքը զարմանում էին, թե ինչպես է հայ ժողովուրդը համակերպվում, սպասում էին, որ մի բան տեղի է ունենալու։ Պետք է որ իրենք լավ ընկալեն շարժումը, քանի որ իրենց պետք է կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս ու Հայաստան, ինչը Փաշինյանի պարագայում անհնար է։

Համոզված եմ, որ վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը։ Եթե Փաշինյանի դեմ չխոսեն, չեն աշխատի նաև շարժման դեմ»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․