«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

Մանրամասներ

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ  ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: