262 հազար զբոսաշրջիկ՝ օգոստոսին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ։

Ուշագրավ է, որ զբոսաշրջիկների 63%-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ողջ պատմության ընթացքում (սա դեռ լրացուցիչ կստուգենք)։

1

Հուլիս և օգոստոս ամիսներին Հայաստանում զգացվել է հյուրանոցային համարների սուր պակաս, որի առթիվ հրավիրում եմ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ներդրողների և գործարարների ուշադրությունը»։

Ըստ նախարարի հրապարակած տվյալների՝ այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել 1.03 մլն զբոսարշջիկ, ինչը 160 000-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (870 000)։

1

Նշված ժամանակահատվածում Հայաստան եկած զբոսաշրջիկների 45%-ը եկել է Ռուսաստանից, 9%-ը՝ Վրաստանից, 7%-ը՝ Իրանից, 3%-ը՝ ԱՄՆ–ից և 1%-ը՝ Գերմանիայից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 60 տոկոսը տղամարդիկ են։

1

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան