«Դեռ վաղ է մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը». Արա Պողոսյան

Մանրամասներ
իրան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։

Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։

Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։

Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը` իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև` Իրանը։

Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։

Արա Պողոսյան