Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում` միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով,  որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ են, զուգահեռ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:
«Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են՝ ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից»,-գրում է նա։