Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Մանրամասներ
կրակոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի շրջանում հրազենային վիրավորում և ձախ սրունքի տարային, երրորդ սրունքի թաթային հոդի միջանցիկ բաց հրազենային վիրավորում, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները իրենց գործողություններ էին կատարում Արարատի մարզի ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Սեյրան Մ․-ն է։

Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի դիմաց գտնվող մսամթերքի խանութի հետնամասում անհայտ անձը 2 անգամ կրակել է Սեյրան Մ․-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային վնասվածքներ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «ՏՏ» ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում պրոֆեսիոնալ ձևով վնասազերծելու համար ոստիկաններն իրականացրել են «Օդից էլ կիջեցնենք» օպերացիան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։