Կինը կրակ է բացել ավետարանական եկեղեցում

Մանրամասներ
1

Տեխասի Լեյքվուդ քաղաքի ավետարանական եկեղեցում կինը կրակ է բացել: Ոստիկանները նրան սպանել են: Միջադեպի հետևանքով վիրավորվել է մի երեխա, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է շրջանի ոստիկանապետ Թրոյ Ֆինները։

«Կիրակի կեսօրին 30-ից 35 տարեկան մի կին մտել է շենք, նա զինված էր ինքնաձիգով և նրա հետ չորսից հինգ տարեկան երեխա կար», - ասել է Ֆինները լրագրողներին:

Եկեղեցի մտնելուց հետո կինը կրակ է բացել, ինչից հետո սպանվել է իրավապահների կողմից։

«Դժբախտաբար, հինգ տարեկան երեխա է վիրավորվել, նա ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասել է Ֆինները։