Ալիևը լեզվին է տալիս․ Մարուքյան․ Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով օրերս է վերադարձել Բրյուսել, Վաշինգտոն, Նյու Յորք այցերից,  ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նդրադարձել է նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցին:

Նա ընթերցել է այդ հեռախոսազրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ըստ որի, Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:

Մարուիքյանը նշում է. «Դուրս է գալիս, որ Բլինքենն ասում է՝ մի մտահոգվեք, այդ հանդիպումը ձեր դեմ չէ, Հայաստանի  տնտեսական զարգացման համար է, դիմադրողականության բարձրացման համար է, բայց Ալիեւն ասում է՝ չէ, եթե չեք հետաձգում հանդիպումը, դա կարող է սրել իրավիճակը: Այսինքն շարունակում է լեզվին տալ ԱՄՆ-ի հետ: Հետո պետքարտուղարը նաեւ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է ազատ արձակել անարդարացիոներն ձերբակավածներին: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքներ, ժողովրդավարություն գոյություն չունի: Չնայած դրան ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգում, շնորհավորում է Ալիեւին նախագահ ընտրվելու առիթով:

Այդ հեռախոսազրույցից մեկ օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ ասվում է, որ Բլինքենի հյետ հեռախոսազրույցում Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը՝ մարդու իրավունքների հարցերի պատրվակով, բացարձակ անընդունելի են: Ալիեւը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղարին Հայաստանում ընդդիմադիր գործիչների կալանավորումների մասին եւ հավելել, որ արեւմտյան երկրների լռությունը այդ համատեքստում անհասկանալի է եւ երկակի ստանդարտների վառ օրինակ է:

Ալիեւը նաեւ նշել է այն մասին, որ հայտնի լրագրող Ջուլիան Ասանժը ենթարվել է երկարատեւ ֆիզիկական եւ բարոյական խոշտանգումների իր լրագրողական գործունեության համար, իսկ հիմա քննարկվում է նրա արտահանձնման եւ մահապատժի ենթարկելու հարցը: Ալիեւը նաեւ հավելել է, որ մարդու իրավունքների հարցը պետք է դիտարկել ոեչ միայն տեղային, այլեւ գլոբալ համատեքստում:

Այսինքն Ալիեւը Բլիքենին ասել է, որ մի հատ դուք ձեր խնդիրներին նայեք, Ասանժին երկար ժամանակ հետապնդում եք: Պատկերացնո՞ւմ եք, Ալիեւը, որ նախագահի պաշտոնը ժառանգել է հորից, կնոջը դրել է փոխնախագահ, 5-րդ անգամ 98 տոկոս ձայներով ընտրվել է նախագահ, որին Շառլ Միշելը զանգել, շնորհավորել է, էս մարդը ասում է՝ դուք մեզ դասեր մի տվեք, մենք ձեզ դասեր կտանք, դուք պետք է ձեր մոտ մարդու իրավունքների հարցը լուծեք, այդ հարցը ձեզ մոտ կա, էս ինչ երկակի ստանդարտներ են:

Սա գիտե՞ք ինչից է. այն, որ հավաքական Արեւմուտքը Ադրբեջանին չպատժեց, որեւէ սանկցիա չկիրառեց 150 հազար մարդու անտուն դարձնելու, իրենց հազարամյա հողերը էթնիկ զտմամբ լքելու, բռնությունների, սպանությունների, գլխատումների համար: Ցեղասպանական այդ ակտը որեւէ հետեւանք չունեցավ Ալիեւի համար, որից հետո Ալիեւը հանգիստ մերժեց նաեւ արեւմտյան հարթակները, Արեւմուտքը ոչ մի բան չաեց: Հիմա էլ զանգում են, արդարանում են, թե՝ բա գիտե՞ս, ձեր դեմ չի այս հանդիպումը, այ դրա համար հիմա Ալիեւը ինքն է դասեր տալիս Արեւմուտքին:

Ես մեր ամերիկյան գործընկերներին հենց դա եմ անընդհատ պնդել, հայկական կողմը այս հարցը պետք է անդադար բարձրացնի, ԼՂ ժողովրդի էթնիկ զտված լինելու հարցը եւ նրանց վերադարձի հարցը: Այսինքն Ադրբեջանի վրա կա մեծ հարց, Բլինքենը այս հարցը թողած ասում է՝ Ալիեւ, քո մոտ մարդու իրավունքների, անարդարացիորեն ձերբակալված անձանց խնդիր կա, Հայաստանի ռազմագերիներն էլ դրան գումարած, եւ Ալիեւը դաս է տալիս  Բլինքենին»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, այս ամենի պատճառն այն է, որ արեւմտյան գործընկերները հետեւողական չեն եղել իրենց հայտարարություններում. «Իրենք են հայտարարել, որ պաշտպանում են միջազգային մեխանիզմի ստեղծումը, որի արդյունքում ԼՂ ժողովուրդն ունենալու է իրավունքներ եւ անվտանգություն: Բա ո՞ւր է: Մոռացության են տվել, դրա համար էլ Ջուլիան Ասանժի գործը Բլինքենի դեմն է դնում Ալիեւը, հաթաթա է տալիս մամուլի հաղորդագրությամբ:

Մենք մեր ակնկալիքները Արեւմուտքից պետք է ադեկվատացնենք, բերենք այնպիսի դաշտ, որն իրականությանը համընկնում է: Սա է իրականությունը:

Տեսեք՝ ոնց է խոսում Ալիեւը, պատճառն այն է, որ նա մնացել է անպատիժ: Ինչո՞ւ է մնացել  անպատիժ, ինչո՞ւ ԱՄՆ-ն, որ գոնե մի բան արվել էր սեպտեմբերի 19-ի էթնիկ զտումներից հետո, երբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի եւ էներգետիկայի նախարարի այցերը չեղարկվեցին, ԱՄՆ-ն միակողմանիորեն դա վերականգնել է: Ինչո՞ւ են դա արել, ինչի դիմաց են դա արել: Ադրբեջանն ի՞նչ կառուցողական քայլ է արել, ոչ մի: Ադրբեջանին հիմա ասո՞ւմ են, որ չի կարող լինել այնպես, որ դու Հայաստանից պահանջես առանց քարտեզ ճանաչելու ինչ-որ գյուղեր, բայց ինքդ դուրս չգաս Հայաստանի օկուպացրած տարածքներից:

Ես ուզում եմ, որ մենք բոլորից մեր սպասումներում, եւ կապ չունի ռուսներից, Արեւմուտքից, Արեւելքից, լինենք ադեկվատ: Այս լկտի վիճակն անպատժելիության հետեւանք է: Մենք պետք է Արեւմուտքի մեր գործընկերների հետ այս ուղղությամբ աշխատանք։ տանենք: Պետք է ասել՝ Ալիեւի այսպես խոսելու պատճառն այն է, որ դուք հետեւողական չեք եղել ձեր բարձրացրած հարցերում, այն հարցերում, որտեղ դուք պատասխանատվություն եք վերցրել»,- ընդգծեց նա: