Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունն ավետիս բերեց կամ գույժ․ Նարինե Դիլբարյան

Մանրամասներ
Ստոլտենբերգ ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունն ավետիս բերեց կամ գույժ՝ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մարտի 17-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և հավարտ՝ Հայաստան, որտեղ կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բավական խորհրդանշական է, որ Սթոլթենբերգը Ադրբեջանում բացի նախագահ Ալիևից հանդիպելու է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, ՀՀ պաշտպանության նախարարի հետ, փաստորեն, հանդիպում չի նախատեսվում, Հայաստանի ՊՆ-ն ՆԱՏՕ-ի համար թերևս կարդացված էջ է։

Քննարկումների օրակարգը դեռ բացահայտված չէ, առերևույթ հիմնավոր ենթադրություն կարող ենք կատարել, որ Յենս Սթոլթենբերգը, իմա՝ ՆԱՏՕ-ն, ինչպես Միացյալ Թագավորությունը, նախատեսում է լոկ աջակցություն ցուցաբերել Հայաստանին «Ռուսաստանից բխող պատասխան միջոցների սպառնալիքների դեպքում»՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհին։

Այսինքն՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և տարածքային զավթումներից, շարունակական ցեղասպանական գործողություններից նրանք մեզ չեն պաշտպանի, կաջակցեն միայն Ռուսաստանից եկող ենթադրյալ սպառնալիքների պարագայում։

Հուզիչ է, անշուշտ, պարզապես Հայաստանի ինքնիշխանության գոյաբանական սպառնալիքը բնավ Ռուսաստանը չէ, այլ Ալիևի և Էրդողանի թյուրքական միությունը։ Եւ ուրեմն, ինչու է գալիս ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջան, հստակ է՝ դուրս մղելու Ռուսաստանին, բայց ՀՀ-ն ինչո՞ւ է հանդիպում ՆԱՏՕ-ի հետ ընդդեմ Ռուսաստանի, թյուրքական յաթաղանը մեր գխին, բնավ ողջամիտ չէ»։

Աղբյուրը` Նարինե Դիլբարյան