SpaceX-ը կորցրել է Starship տիեզերանավի հետ կապը

Մանրամասներ
տիեզերք

SpaceX-ը կորցրել է կապն իր Starship տիեզերանավի հետ՝ Երկիր վերադառնալուց հետո, երբ այն, հավանաբար, ընկել է Հնդկական օվկիանոսում:

Այս մասին հայտնում է The Independent-ը:

Տիեզերանավի կորուստն այսպիսով վերջ է դրել հաջող փորձարկմանը: Սա երրորդ փորձնական թռիչքն էր: Այս անգամ հաջողվել էր հասնել տիեզերք և թռչել Երկրի շուրջը կիսով չափ:

Այն տիեզերք էր դուրս բերվել Տեխասից: