Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել

Մանրամասներ
արեգակ

Արեգակի վրա տիեզերական փոթորիկ է գրանցվել, որը տևել է ավելի քան կես ժամ: Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ հայտնել են կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:

Հետազոտական կենտրոնի տեղեկատվության համաձայն ՝ բռնկման հզորությունը հինգ բալանոց սանդղակով հասել է երկու միավորի ։

Ավելի վաղ արևային հզոր բռնկում էր գրանցվել մարտի 9-ի գիշերը. այն տևել է 13 րոպե:

Արեգակի մթնոլորտում էներգիայի արտանետման պայթյունավտանգ գործընթացը կարող է մագնիսական փոթորիկներ առաջացնել Երկրի վրա և խանգարել ռադիոկապին: Մարդկանց մի մասը նման բռնկումների պատճառով կարող է վատ ինքնազգացողություն ունենալ։