Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվել

Մանրամասներ
1

Արեգակի վրա հզոր բռնկումները հանգեցրել են Երկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկի, հաղորդում է Ֆոբոս եղանակային կենտրոնը:

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

«Մոդելային կանխատեսումներն այսօր չէին ակնկալում մագնիսական փոթորիկների զարգացում, դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ սկսված մագնիսական փոթորիկը չի դառնա ավելի ինտենսիվ և շուտով կդադարի:

Սա տարվա սկզբից ի վեր առաջին մագնիսական փոթորիկն է»,- ասել են կանխատեսողները։

Օդերեւութաբանները բացատրել են, որ երեք հզոր բռնկումներից հետո արեգակնային նյութի մի մասը հարվածել է Երկրին։

Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են զգալ գլխացավեր, թուլություն, ճնշման բարձրացում և անքնություն: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ երբ մագնիսական դաշտը տատանվում է, մազանոթային արյան հոսքը դանդաղում է, և հյուսվածքների թթվածնային քաղց է առաջանում: