Ռադիոկապի, նավիգացիայի լուրջ խախտումներ․ Մարտի 24-ին երկրի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է նկատվում

Մանրամասներ
մագնիսական

Մարտի 24-ին երկրի վրա շատ ուժեղ մակարդակի մագնիսական փոթորիկ է նկատվում:

Այս մասին «Տասս»-ի փախանցմամբ ասվում է կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի (IPG) տիեզերական եղանակի մոնիտորինգի տվյալների մեջ:

«Մագնիսական փոթորիկը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի մագնիսական դաշտի խանգարումը ներկայումս հասել է G4 մակարդակի, որը նշանակում է «շատ ուժեղ» հինգ ցուցանիշների մոնիտորինգի սանդղակում, որտեղ G5 -ը «ծայրահեղ ուժեղ» է, իսկ G1 - ը ՝ «թույլ»:

G4 մակարդակը ենթադրում է, որ երկրի վրա, բացի հաղորդակցության լուրջ խանգարումներից, կարող են գրանցվել ռադիոկապի լուրջ խախտումներ, արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի ժամեր շարունակ խախտումներ: