Այսօր Արեգակի ամբողջական խավարում կդիտվի

Մանրամասներ
արեգակ

Այսօր՝ ապրիլի 8-ին, Հյուսիսային Ամերիկայում կդիտվի Արգեակի ամբողջական խավարում։ Բնական երևույթը նկատելի կլինի Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում, հայտնում է BBC-ն:

Գիտնականների համար չորս րոպեն, որի ընթացքում Լուսնի ստվերը կծածկի Արեգակը, հնարավորություն կլինի տարբեր տեսակի գիտափորձերի համար։  Սակայն նման հետազոտության արդյունքը ոչ մի կերպ երաշխավորված չէ՝ Արևի վրա բռնկումը կամ նույնիսկ փոքր ամպերը կարող են փչացնել գիտնականների պլանները։

Արեգակի ամբողջական խավարումները տեղի են ունենում պարբերաբար, բայց ոչ շատ հաճախ. հաջորդը տեղի կունենա միայն 2026 թվականին, և այն տեսանելի կլինի հիմնականում Ատլանտյան օվկիանոսում։