Նոր iPhone-ը կարող է Apple Pencil ունենալ

Սպասվում է նաև, որ նոր iPhone-ը կունենա մեծացված մարտկոց և տեսախցիկի երեք մոդուլ, սակայն գաջեթների գինը չի գերազանցի նախորդ տարիների մոդելների գնին

Citi Research հետազոտական ընկերության ներկայացուցիչները զեկույց են հրապարակել, որում ներկայացրել են, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ iPhone-ի նոր շարքից, որը կներկայացվի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ակնկալիքների թվում է iPhone-ում Apple Pencil-ի աջակցությունը։ Այս մասին գրում է Business Insider-ը:

Գաջեթների գործառույթների վերաբերյալ հաշվետվության կետերից շատերն արդեն հաստատվել են վերջին արտահոսքերով։ Սակայն Apple Pencil-ի աջակցությունը մինչ այդ լայնորեն չի քննարկվել։ Այնուամենայնիվ, նման նորամուծության մասին լուրերը վաղուց էին շրջանառվում:

Հայտնի է, որ Apple-ի ստիլուսը ներկայացվել է 2015 թվականին, երբ ընկերությունը թողարկել է iPad Pro-ի առաջին շարքը: Ներկայացված երկու տեսակի ստիլուս գրիչները ներկայում աջակցում են միայն նորագույն iPad Pro-ին, ինչպես նաև iPad Air-ին կամ iPad mini-ին:

Սպասվում է նաև, որ նոր iPhone-ը կունենա մեծացված մարտկոց և տեսախցիկի երեք մոդուլ: Սակայն գաջեթների գինը չի գերազանցի նախորդ տարիների մոդելների գնին: