Մակրոնն առաջին անգամ արձագանքել է պնդումներին, որ իր կինը «տղшմարդ է ծնվել»

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ արձագանքել է այն պնդումներին, որ իր կինը «տղшմարդ է ծնվել». նա ասել է, որ այդ լուրերը կեղծ են և շինծու:

47-ամյա Մակրոնն իր զայրույթն ու վրդովմունքն է արտահայտել 70-ամյա Բրիջիթ Մակրոնի վերաբերյալ շարունակական շահարկումների կապակցությամբ, գրում են Թերթը և Daily Mail-ը:

«Ամենավատ բանը կեղծ տեղեկատվությունն ու հորինված սցենարներն են: Մարդիկ ի վերջո հավատում են դրանց»,- ասել է Մակրոնը։ 

Ֆրանսիայի նախագահն այս մասին խոսել է Կանանց միջազգային օրվա առթիվ իր ելույթում:

Նա նշել է, որ տիկին Մակրոնի՝ տրանսգենդեր լինելու մասին պնդումները բնորոշ են ատելության խոսքի առցանց հարձակումներին, որոնց հետ կանայք ստիպված են ամեն օր համակերպվել:

Պարբերականը նշում է, որ երկու կանայք, որոնք պնդում էին, որ առաջին տիկինն իրականում  տղամարդ է ծնվել, անցած հունիսին վերաքննիչ բողոքի հիման վրա պատժվել են «խորհրդանշական տուգանքներով»:

Իրենց հերթին, երկուսն էլ պնդել են, որ ենթարկվել են «իշխանությունների կողմից ահաբեկման», քանի որ Ելիսեյան պալատը փորձել է թաքցնել «պետական գաղտնիքը»:

Տրանսգենդեր լինելու մասին լուրերը տարածողները 52-ամյա պայծառատես Ամանդին Ռոյն ու 48-ամյա լրագրող Նատաշա Ռեյն էին: Երկուսն էլ 2021 թվականի դեկտեմբերին հայտնվել են չորս ժամ տևողությամբ յութուբյան տեսանյութում՝ պնդելով, որ Բրիջիթն իրականում ծնվել է որպես տղա՝ Ժան-Միշել Տրոնյե անունով: Սա Բրիջիթ Մակրոնի եղբոր անունն է, և տիկին Մակրոնը մինչ իր առաջին ամուսնությունը կրում էր Տրոնյե ազգանունը։