«Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին…» Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսո

Մանրամասներ
ֆրանսիա

Ծանր գիշեր էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանցիները գնդակոծել են Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի առնվազն հինգ գյուղերի հայկական դիրքերը։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն։

«Նպատակն իրական լայնամասշտաբ հարձակումն արդարացնող պատասխան հրահրելն է, ինչը տեղի չունեցավ»,- գրել է նա։