Եվրախորհրդարանում Ֆոն դեր Լեյենի ելույթի ավարտին բարձրախոսներից լսվել է շան հաչոց

Մանրամասներ
ուրսուլա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանի նիստում ավարտվել է շան բարձր հաչոցով, ինչը շարժել է պատգամավորների ծիծաղը: Ձայնը հեռարձակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստերի կենտրոնական սենյակի աուդիո համակարգով, գրում է ՏԱՍՍ-ը։

Այդ պահին Ֆոն դեր Լեյենը խոսելիս է եղել Եվրոպայի հզորության մասին և կոչ արել քաղաքացիներին ցույց տալ այն իր ողջ փառքով։

«Եկեք մեր քաղաքացիներին ցույց տանք Եվրոպայի հզորությունը, երբ նա միասնական է և գլուխը բարձր կանգնած է։ Փառք Եվրոպային»,-ասել է Ֆոն դեր Լեյենը: