Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ զրույցում լրագրողը հիշեցրեց. «Երբ Փաշինյանը պատերազմից հետո եկավ Սյունիք, Դուք և մյուս համայնքապետերը փակեցիք նրա մուտքը Սյունիք ցամաքային ճանապարհով:
Պահանջում էիք Փաշինյանի հրաժարականը, հետո Ձեր նկատմամբ, ինչպես Դուք եք բնութագրում, քաղաքական հետապնդում տեղի ունեցավ, Դուք կալանավորվեցիք:
Այս և մյուս տարաձայնությունները հաշվի առնելով, մարդիկ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ դուք կարող եք Փաշինյանի հետ...»:
«Փաստն այն է, որ մեր ազգաբնակչության մեծ մասը իր վստահության քվեն տվել է Փաշինյանին:
Դրանից հետո ես եղել են ազատազրկման մեջ, ապա մասնակցել համայնքապետի ընտրություններին:
Ես էլ ըտեղ եմ հաղթել:
Հիմա ազգը որոշել ա, որ Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, ինձ էդ հարցը ինչի՞ են տալիս:
Իմ պայքարը ոչ մի անգամ չի եղել քաղաքական դաշտում, երբեք այդ ֆորմատի մեջ չի եղել:
Ես պայքարել եմ Արցախի լինելիության համար:
Մարդ եմ, ում պապերը ընտանիքը կռվել ու կռվում ա Արցախի համար:
Ես էլ ինչքանով կարամ իմ կյանքով պատրաստ եմ Արցախի համար պայքարել:
Ինչի՞ ընենց մեկը կարա լինի, որ իրան նենց ուժեղ տղու տեղ պահի, որ կարա մեզնից ավելի ուժե՞ղ պայքարի Արցախի համար...
Ուղղակի անպատժելիությունը հասել ա ընենց մակարդակի, որ եթե մի քանիսի ծնոտը չ***դվի, այլ վրից պ***ի, ...»:
Լրագրողի դիտարկմանը, թե բռնության կոչեր անել պետք չի, Առուշանյանը հակադարձեց, թե դրանք իր տեսանկյունից են բռնության կոչեր, իր տեսանկյունից դա նորմալ ա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
0Comments