Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է 2 հոգու արտահանձնելու Թուրքիայի պահանջը

Մանրամասներ

Շվեդիայի գերագույն դատարանը հայտարարություն է տարածել Թուրքիայի պահանջի քննման արդյունքների մասին, ըստ որի՝ այդ երկրին պետք է արտահանձնվեր երկու անձ:

Հայտարարության մեջ նշվում է. «Երկու դեպքում էլ մեղավոր չի ճանաչվել: Առկա են եղել խոչընդոտներ՝ կապված վերադարձի հետ: Այս երկու անձը Թուրքիայում ունեն փախստականի կարգավիճակ և այն պարագայում երբ նրանք վերադարձվեն, կհայտնվեն հետապնդման վտանգի տակ»:

Այսպիսով Շվեդիայի գերագույն դատարանը խոչընդոտների առկայության հիմունքներով մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնման վերաբերյալ:

Որոշ թուրքական աղբյուրներ նշում են, որ նման քայլը կարող է նոր ճգնաժամի առաջ կանգնեցնել երկու պետություններին: