Ուկրաինան հրապարակել է սպանված ռուս գեներալների ցուցակը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ սպանված ռուս գեներալների ցուցակը։

UNIAN-ը, Հրապարակի փոխանցմամբ, վկայակոչելով Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գրասենյակի ռազմավարական հաղորդակցության վարչության զեկույցը, հայտնում է, որ ռազմական գործողությունների երեք շաբաթվա ընթացքում սպանվել են ավելի քան 10 ռուս հրամանատարներ, այդ թվում՝ առնվազն վեց գեներալ։

Խոսքը, մասնավորապես, ռուսական գվարդիայի 141-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար, գեներալ-մայոր Մագոմեդ Տուշաևի, Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովի, 29-րդ բանակի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Կոլեսնիկովի մասին է։ Արևելյան ռազմական օկրուգ, գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկի-Կենտրոնական ռազմական օկրուգի 41-րդ բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Միտյաև-150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչև-Հարավային ռազմական շրջանի 8-րդ գվարդիայի միացյալ բանակի հրամանատար: