Շվեդիան թույլ կտա ՆԱՏՕ-ին զորքերը տեղակայել իր տարածքում նախքան դաշինքին անդամակցելը

Մանրամասներ

Շվեդիան թույլ կտա ՆԱՏՕ զորքեր տեղակայել իր տարածքում մինչեւ պաշտոնապես Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը։ «Կառավարությունը որոշել է, որ շվեդական զինված ուժերը կարող են ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ երկրների հետ նախապատրաստական միջոցառումներ իրականանցնել, որպեսզի ապահովվեն համատեղ գործողություններն ապագայում»,- գրել են Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը եւ պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Dagens Nyheter թերթի հոդվածում, որը հրապարակվել է հունիսի 9-ին։

Նրանց խոսքով՝ «այդ նախապատրաստական միջոցառումները, գուցե, կներառեն օտարերկրյա տեխնիկայի եւ անձնակազմի ժամանակավոր տեղակայումները շվեդական տարածքում»։ «Այս որոշումը հստակ ազդանշան է Ռուսաստանին եւ կուժեղացնի Շվեդիայի պաշտպանությունը»,- ընդգծել են քաաղքական գործիչները՝ նշելով, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում սպառնալիք կմնա հարեւան երկրների համար, քանի որ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարածքային հավակնությունների մասշտաբներն անհայտ են»։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռեւս 2022թ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Թուրքիայի եւ Հունգարիայի առարկություններն ուշացրել են անդամակցությունը, բայց Ստոկհոլմն այժմ հույս ունի միանալ դաշինքին արդեն Լիտվայում հուլիսին կայանալիք գագաթաժողովում։

Շվեդիայի հարեւան Ֆինլանդիան, որը Ռուսաստանի հետ երկար սահման ունի, ՆԱՏՕ է մտել ապրիլին։