Ուկրաինան նրանց ուժերից վեր է. Ռուսաստանը ցուցադրում է իր անզորությունը․ Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում մեկնաբանել է ռուսական բանակի կողմից իրականացված գնդակոծությունները, այդ թվում՝ Լվովում, առաջին անգամ գնդակոծվել է նաև Անդրկարպատները։ Այս վայրերը համարվում են համեմատաբար անվտանգ, և այստեղ են տեղափոխվում պատերազմական գոտիներից փախստականները:

«Ակնհայտ է, որ ռուս զինվորականներն այսօր շատ նյարդային արձագանքեցին մեր հաջողություններին», ասել է Զելենսկին: «Այսօրվա հրետակոծության մասշտաբը ակնհայտորեն չի խոսում այն ​​մասին, որ Ռուսաստանը հատուկ ռազմական նպատակ ունի. դա վկայում է նրանց անզորությունը, քանի որ Ուկրաինան նրանց ուժերից վեր է»:

«Որքան շատանում են նման հարվածները, այնքան Ռուսաստանը հեռանում է քաղաքակրթությունից, քաղաքակրթություն կոչվածից»: Լրագիրը փոխանցում է, որ երեկ Ռուսաստանը, Ուկրաինայի ՊՆ տվյալով, 18 հրթիռ է արձակել Ուկրաինայի դեմ։