Եթե մարդն աշխատունակ է, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի. Փաշինյան

Մանրամասներ

2022-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15,5 տոկոսով: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կրեւոր ցուցանիշ է գնաճի պայմաններում: Մենք տեսնում ենք, որ աշխատող մարդու համար մնք կարողացել ենք գնաճը ոչ միայն փոխհատուցել, այլեւ աշխատավարձի աճ ապահովել: Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն իրական աշխատավարձն աճել է 6,3 տոկոսով: Սա նշանակում է, որ եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ, ապա 6,3 տոկոս իրական աշխատավարձն աճել է»,-ասաց նա՝ հավելելով, որ սա պետք է դիտրկել նաեւ սոցիալական քաղաքականության համատեքստում:

«Սոցիալական ոլորտում բարեփոխումներն արվելու են հետեւյալ տրամաբանությամբ. Եթե մարդն աշխատունակ է եւ շուկայում կա աշխատանք, ինչու պետք է պետությունը նրան վճարի սոցիալական նպաստ: Մանավանդ, մենք տեսնում ենք դեպքեր, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300-500 հազար դոլար, բայց նա պետությունից ստանում է նպաստ: Սա ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայում սեական բնակարան ունեցող մարդ կա, որ սոցիալական նպաստ է ստանում: կամ մարդիկ կան, որ 26-30 հազար նպաստ են ստանում եւ ամսական 400 հազար վարկ են փակում»,-ընդգծեց Փաշինյանը: