Ուկրաինան Ադրբեջանին հրավիրել է «Խաղաղության գագաթնաժողովին»

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինան Ադրբեջանին հրավիրել է «Խաղաղության գագաթնաժողովին», որը կկայանա Շվեյցարիայում։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկը։

Նա նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Բաքուն ակտիվ մասնակցություն կունենա Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին, որը տեղի կունենա Բեռլինում այս տարվա հունիսին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար։