Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ ՀՀ-ն ոչնչացնելն էր

Մանրամասներ
էդգար էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է.

«Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։ Դրա արդյունքում օրական մահանում էր 1000 հայ։ 

Նույնը կրկնվել է 100 տարի անց՝ 2018 թ․-ին։ Թուրքերի պատվերով Հայաստանում փակվել են ճանապարհներ։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։

Այսօր արդեն վլասովական ենիչերիները փակել են տավուշցիների ճանապարհը՝ նրանց առնելով աքցանի մեջ և ստիպելով, որ իրենց հայրենիքը հանձնեն թուրքերին։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է։

Ապագա ազգային Հայաստանում ճանապարհները փակ են լինելու միմիայն թուրքերի առաջ»,- գրել է նա։